Արտաքին 5 տարի առաջ - 09:40 02-06-2021

Իրակլի Ղարիբաշվիլին Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վրաստան է հրավիրել

«Մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և իրագործել բազմաթիվ նախագծեր»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին Վրաստան է հրավիրել:

«Բնականաբար, մենք անդրադարձել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին: Նախագահին համառոտ ներկայացրել եմ մեր երկրում առկա իրավիճակը: Բնականաբար, մենք անդրադարձել ենք նաև օկուպացիայի խնդիրներին: Իհարկե, խաղաղությունն այլընտրանք չունի: Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այս լավատեսությամբ և այս պաթոսով ուզում եմ Ձեզ հավաստիացնել, պարո՛ն նախագահ, որ մենք պատրաստ ենք շատ ակտիվ աշխատել, համագործակցել և միասին իրականացնել բազմաթիվ ծրագրեր: Կրկին շատ շնորհակալություն, մենք շատ կցանկանայինք Ձեզ տեսնել Թբիլիսիում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում