Արտաքին 5 տարի առաջ - 10:24 01-06-2021

Ֆրանսիայում մեկնարկել են ՀՀ վարապետի պաշտոնակատարի հանդիպումները

Մեկնարկում են Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային հանդիպումները։

Հանդիպումների առանցքում հայ ֆրանսիական երկկողմ քաղաքական, տնտեսական հարցերն են, Հայաստան֊Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորմանն ուղղված հարցեր։

Օրվա հանդիպումները մեկնարկում են Ֆրանսիայի Ազգային Ժողովում, որտեղ նախատեսված է հանդիպում Ազգային Ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ։ Հաջորդ կանգառը Ելիսեյան պալատն է։ Կեսօրին կկայանա Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որից հետո կտրվի աշխատանքային ճաշ նախագահ Մակրոնի անունից։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կշարունակվի Սենատում, նախագահ Ժերար Լարշեի հետ։ Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում կկատարի Սենատի Ոսկե գրքում։

Ֆրանսիական հանդիպումների օրակարգը կեզրափակվի Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Համավարակով պայմանավորված պաշտոնական պատվիրակությունների հանդիպումներում ձեռքսեղմումներ նախատեսված չեն։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում