Ներքին 5 տարի առաջ - 22:38 31-05-2021

Ռոմանոս Պետրոսյանը Ալեքսանդր Կոզլովին է ներկայացրել «10 մլն ծառ» նախաձեռնությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել «10 մլն ծառ» նախաձեռնությունը և դրա շրջանակում Հայաստանի անտառածածկ տարածքներն ընդլայնելու հավակնոտ ծրագրերը։Նախաձեռնության շրջանակում համապատասխան գրություն է ուղարկվել նաև ՌԴ բնական պաշարների և էկոլոգիայի նախարարություն՝ ակնկալելով աջակցություն տնկիների տրամադրման հարցում։

Ըստ հաղորդագրության` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն աշխատում է ռուսական կողմի հետ կնքվելիք հուշագրի նախագծի վրա։ Օգտվելով հնարավորությունից` երկու կողմերի փոխգործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի աշխուժացման համատեքստում նախարարի պաշտոնակատարն իր ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, որի ժամանակ էլ կկնքվի փոխադարձ հուշագիրը։

Պետրոսյանը տեղեկացրել է, որ հուշագրով սահմանված համագործակցային կետերից մեկի՝ դժվար վերամշակվող թափոնների շրջանառությունից դուրսբերման ծրագրերի շրջանակում Հայաստանում մեկնարկել է միանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների և տարաների օգտագործման փուլային արգելքի գործընթաց։

Պետրոսյանը և Կոզլովը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, և պետք է գործնական քայլեր ձեռնարկել այն իրացնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան