Ավելին 5 տարի առաջ - 21:42 31-05-2021

Բանգլադեշում ձերբակալվել է 70 բենգալյան վագր սպանած հանցագործը

Բանգլադեշի իրավապահ մարմինները բերման են ենթարկել մի մարդու, որը 20 տարվա ընթացքում սպանել է 70 բենգալյան վագրի։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հաղորդագրությունը:

50-ամյա Խաբիբ Թալուքդերը իր կարիերան սկսել է որպես մեղր հավաքող, բայց հետագայում սկսել է որս անել: Նա սպանել է վագրերին Բանգլադեշի և Հնդկաստանի սահմանի Սունդարբան անտառում:

«Նա գաղտնի մտել է Սունդարբան և որսացել վայրի կենդանիներ՝ չնայած այն բանին, որ վաղուց արգելված էր մուտքը այնտեղ: Նա զբաղվում էր այս հանցավոր գործունեությամբ, չնայած նրա դեմ մի քանի հարուցված գործեր կային։ Այս գործընթացում ազդեցիկ խմբավորումներն են ներգրավված», - ասել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Ինչպես հաղորդում է Dhaka Tribune-ն, Խաբիբ Թալուքդերը Բանգլադեշի ոստիկանության և անտառային տնտեսության վարչության հետախուզվող հանցագործների ցուցակում է, նրա դեմ անտառային հանցագործությունների 9 դեպք է քննվում:

Ձերբակալությունից հետո տղամարդուն տեղափոխել են դատարան, որտեղ որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին:

Ավելի վաղ Ուգանդայի դատարանը 11 տարվա ազատազրկման էր դատապարտել տեղի բնակիչ Ֆելիքս Բյամուկամային՝ Ռաֆիկի անունով լեռնային գորիլային սպանելու և պահպանվող արգելոց ապօրինի մուտք գործելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում