Ներքին 5 տարի առաջ - 12:54 31-05-2021

Որոշողը, ըստ էության, Ադրբեջանն է․ Ս․ Գաբրիելյանը՝ դիտորդներ տեղակայելու վերաբերյալ

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյան, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե դեռ որքան ժամանակ է հայկական կողմը պատրաստ սպասել դիտորդների հարցով գործուն քայլերի, ասաց, որ կան արձագանքներ, սակայն այս գործընթացը մեխանիկական չէ․

«Հիմա, մեր կարծիքով, որոշողը, ըստ էության, Ադրբեջանն է։ Մեր դիրքորոշումը հստակ է։ Այս գործընթացը պետք է սկսել բացառապես այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը դուրս կգան Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասաց նա և նշեց, որ դիտորդների տեղակայումը հնարավոր է միայն այս հարցի շուրջ համաձայնության գալուց հետո։

Իսկ այն հարցին, թե որ երկրներից են լինելու դիտորդները, նա պատասխանեց, որ տեղեկություն չունի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով