Ներքին 5 տարի առաջ - 11:09 31-05-2021

ԿԸՀ մերժել է Վահագն Չախալյանի գրանցումը

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել էր Վահագն Չախալյանին տեղեկանք տրամադրել, այն պատճառաբանությամբ, որ վերջին չորս տարում Վահագն Չախալյանը չունի առնվազն 4 տարվա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

«Զարթոնք»-ի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Վահագն Չախալյանը դիմել էր վարչական դատարան: Դատարանի ուշադրությունը հրավիրվել էր նաև այն փաստին, որ ոստիկանությունը ՀՀ նախագահի պաշտոնում հանդես եկող Արմեն Սարգսյանին տրամադրված տեղեկանքի մասով, որևէ ստուգողական գործողություն չէր կատարել, ու դա պատճառաբանել էր նրանով, որ օրենքով չկա այդպիսի նորմ, մինչդեռ Վահագն Չախալյանի մասով, ոստիկանությունը ակտիվ գործողություն էր կատարել, մասնավորապես ստուգել էր սահմանահատումների փաստը:

ՀՀ վարչական դատարանը նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, Վահագն Չախալյանի հայցը մերժել է: Փաստորեն սահմանափակվել է Վահագն Չախալյանի, որպես ԱԺ պատգամավոր ընտրվելու իրավունքը:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանությունների՝ կուսակցության ներկայացված ԱԺ պատգամավորի թեկնածուների ցուցակի 2-րդ համարի ներքո ընդգրկված թեկնածու Վահագն Չախալյանի ընտրվելու իրավունքը սահմանափակելու վարքագիծը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան