Ավելին 5 տարի առաջ - 18:50 30-05-2021

Բարնաուլում բատուտը պայթել է երեխաների խաղալու ժամանակ

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Բարնաուլում պայթել է բատուտը, որի վրա խաղում էին երեխաները: «ՌԻԱ Նովոստին» այս մասին հայտնում է՝ վկայակոչելով Ալթայի երկրամասում Ռուսաստանի Քննչական կոմիտեի տնօրինության ղեկավարի ավագ օգնական Լյուդմիլա Ռյազանցևային:

«Քննչական-օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, նախաքննություն է սկսվել, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն», - ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Իսկ «ВКонтакте» սոցիալական ցանցում «Միջադեպ Բարնաուլում» խմբում հայտնել են, որ բատուտի վրա խաղացող երկու աղջիկ ընկել են տրամվայի գծերի վրա: Ականատեսի խոսքով՝ բատուտի ներսում խաղում էին չորս երեխա: Նրանցից երկու աղջիկ վիրավոր են, մի տղա կարողացել է ցած նետվել: Մյուս տղային դեռ որոնում են:

Միևնույն ժամանակ, դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կորած երեխային փնտրել են բատուտի ներսում, բայց ոչ ոքի չեն հայտնաբերել:

«Բարնաուլ 22» -ը, իր հերթին, հայտնում է, որ տուժած աղջիկները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են երեխաների վերակենդանացման բաժանմունք: Այս տեղեկությունը հաստատվել է տարածաշրջանի առողջապահության նախարարությունում:

«Երեխաները շտապ հիվանդանոց են տեղափոխվել վերակենդանացման խմբի կողմից: Բժիշկները աղջիկների վիճակը գնահատում են ծանր և ծայրահեղ ծանր», - հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման վերաբերյալ հոդվածով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին