Ավելին 5 տարի առաջ - 20:35 29-05-2021

Տաբակովի նախկին ուսանողուհիները պատմել են դասախոսի կողմից հետապնդումների մասին

Օլեգ Տաբակովի նախկին ուսանողուհի Ելենա Անտոնենկոն պատմել է հետապնդումների մասին Տաբակովի կողմից:

Այսպիսով նա արձագանքել է Ելենա Պրոկլովայի այն հայտարարություններին, որ դասախոսը երիտասարդության տարիներին ոտնձգության փորձ է կատարել: Նա չի նշել Տաբակով ազգանունը, բայց շատերն անմիջապես կասկածել են, որ խոսքը հայտնի ռեժիսոր Օլեգ Տաբակովի մասին է:

Անտոնենկոն իր հերթին խոստովանել է, որ ինքը նույնպես տուժել է Տաբակովի հետապնդումներից: Սկզբում դրանք արտահայտվել են ակնարկներով: Մի օր Տաբակովը մեքենայով տուն է ճանապարհել նրան և այդ ընթացքում խոսել է Պրոկլովայից: Նա նշել է, որ տարիքային տարբերությունը խոչընդոտ չէ սիրային հարաբերություններ սկսելու համար, այն դեպքում, երբ նա մեծ էր իր ուսանողուհիներից 30 տարով:

«Ես նրան լուրջ չէի վերաբերվում, որովհետև ունեի բազմաթիվ երկրպագուներ»,- նշել է Անտոնենկոն:

Այնուհետև Անտոնենկոն հիշել է ԱՄՆ-ում իր և ռեժիսորի հանդիպումը: Ներկայացումից հետո Տաբակովը գրկել է նրան և կրքոտ սեղմել իրեն: Օլգան պատմել է, որ այդ պահին եղել է ամուսնու հետ,բայց վերջինիս աչքից վրիպել է ամեն ինչ:

Այն հարցին, թե արդյոք Տաբակովը նրան մտերմության առաջարկություն է արել, Անտոնենկոն չի պատասխանել: Բայց նա շնորհակալություն է հայտնել դասախոսին այն ամենի համար, ինչ սովորեցրել է իրեն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին