Արտաքին 5 տարի առաջ - 10:23 29-05-2021

Լուկաշենկոն ասել է, որ Պուտինին ցույց կտա Ryanair ինքնաթիռի հետ կապված «որոշ փաստաթղթեր»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցույց կտա Ryanair ինքնաթիռի հետ կապված «որոշ փաստաթղթեր»: Այս մասին նա ասել է Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես Ձեզ ցույց կտամ որոշ փաստաթղթեր, Դուք կհասկանաք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, և ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո իրավապահները ձերբակալել են NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր, բելառուս ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչին, ինչպես նաև նրա ընկերուհուն՝ ռուս Սոֆյա Սապեգային:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, իսկ NEXTA տելեգրամյան ալիքը բելառուսական իշխանությունների կողմից ճանաչվել է ծայրահեղական:

Նշենք նաև, որ միջադեպից հետո ԵՄ-ն արգելել է իր ինքնաթիռներին թռչել Բելառուսի օդային տարածքով:

Իսկ Գերմանիայի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը Բելառուսի իշխանությունների միջազգային մեկուսացման կոչ է արել՝ ասելով, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խախտել է միջազգային իրավունքը՝ ստիպելով իռլանդական ավիաընկերության ինքնաթիռին հարկադիր վայրէջք կատարել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում