Արտաքին 5 տարի առաջ - 10:10 29-05-2021

ԱՄՆ-ն 1991 թվականից ի վեր առաջին անգամ նավթ է ներմուծել Իրանից

Պատմության մեջ առաջին անգամ Իրանից ԱՄՆ նավթ են արտահանել: Գործարքի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում: Խոսքը հավանաբար միջուկային գործարքի շրջանակում Թեհրանին ամերիկյան զիջումների առաջին լուրջ արդյունքի մասին է, գրում է «Վոեննիյ օբոզրեվածել» տելեգրամյան ալիքը: ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հաստատում է, որ Իսլամական հանրապետությունից նավթի ներմուծումն առաջին անգամն է 1991 թ. նոյեմբերից ի վեր: Միջին օրական ներմուծումը մարտին կազմել է 33 հազար բարել:

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ իրանական կողմը գործարքի մասնակից երկրների հետ համաձայնեցրել է միջուկային գործարքի վերաբերյալ դիրքորոշումները: Ըստ նրա՝ դա վերաբերում է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Գերմանիայի հետ ամենակարևոր հարցերին:

Ընդ որում՝ Միացյալ Նահանգներն առաջինը պետք է «վերադառնան իրենց պարտավորությունները կատարելուն»: «Հենց մենք տեսնենք, որ նրանք դա անում են, ինքներս կվերադառնանք պարտավորությունների կատարմանը»,- ասել է Ռոհանին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում