Արտաքին 5 տարի առաջ - 09:11 29-05-2021

ԱՄՆ-ի պաշտպանության ծախսերը 2022 թ. կազմելու են 752.9 մլրդ դոլար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսից 752.9 մլրդ դոլար է խնդրել ազգային պաշտպանության ծախսերի համար: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ՊՆ պաշտոնական կայքում:

«Ջո Բայդենի վարչակազմը և փոխնախագահ Քամալա Հարիսն այսօր Կոնգրես են ներկայացրել 2022 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ նախագահի պահանջը, որում 752.9 մլրդ դոլար նախատեսված է ազգային պաշտպանության համար, որից 715 մլրդ դոլարն ուղղվելու է Պենտագոնին»,- նշվում է փաստաթղթում:

Նախարարությունը նշել է, որ 2022 թ. բյուջեի հայցն արտացոլում է ԱՄՆ նախագահի առաջնահերթություններն «անվերջ պատերազմները» դադարեցնելու, ռազմական և ազգային անվտանգության ոլորտներում ապագա առավելություններն ապահովելու համար ներդրումներ կատարելու հարցում, ինչպես նաև ԱՄՆ դաշինքների և գործընկերության աննախադեպ ցանցը վերականգնելու գործում:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսից մոտ 28 մլրդ դոլար էր խնդրել իր միջուկային զինանոցներն արդիականացնելու համար:

Ամերիկայի նոր ֆինանսական տարին սկսվում է 2021 թ. հոկտեմբերի 1-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան