Ներքին 5 տարի առաջ - 16:31 28-05-2021

Այսօր կա թշնամու կողմից արտաքին սպառնալիք ՀՀ սահմաններին. Ռ. Մելքոնյան

«Նրանք՝ ովքեր սատարում են և ուզում են քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, կարող են իրենց ձայնը տալ Իլհամ Ալիևի «Ենի ազրբաջան» կամ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցություններին, որովհետև Փաշինյանին տված ձայներն իրականում Ալիևին և Էրդողանին են տրվում»,-ասուլիսում հայտնեց թուրքագետ, պատմական գիտությունների դեկտոր Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով` յուրաքանչյուր արցախցի տարեց մարդ ցանկացողին կասի, թե թուրքերի և ադրբեջանցիների հետ ապրելու բանաձևը որն է և այն չի համնկնում Փաշինյանի խաղաղասիրական քարոզի հետ:

Ռուբեն Մելքոնյանը հայտարարեց, որ պատմության մեջ չի եղել մի դարաշրջան, որ հայերն ու թուրքերն ապրել են խաղաղ, դասական հարևանության սկզբունքով:

Ըստ բանախոսի՝ վերջին օրերի իրադարձությունները թուրքական ծրագրի շարունակությունն են և այն միամիտ մտածողությունը, ըստ որի, եթե զիջումներ անենք թուրքական նկրտումները կամ ախորժակը կդադարի, կեղծ է և թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է Հայաստանի կործանման իր քաղաքականությունը՝ իր դաշնակցի՝ ՀՀ այսօրվա իշխանության հետ:

Ըստ նրա՝ այսօր կա թշնամու կողմից արտաքին սպառնալիք ՀՀ սահմաններին, մյուս կողմից էլ մեր իշխանությունները գործում են այդ թշնամու տրամաբանության սահմաններում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով