Ներքին 5 տարի առաջ - 14:25 28-05-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսը չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ Հանրապետության օրվա առիթով Սարդարապատի հուշահամալիրում է:

«Այստեղ ենք՝ մեր աղոթն առ Աստված բարձրացնելու մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ ու անվտանգ կյանքի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Գարեգին Երկրորդը նշեց, որ այսօր աղոթք են բարձրացրել՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի մեր ազգի, մեր հայրենիքի վրա, պահի ու պաշտպանի մեր ժողովրդին բոլոր փորձություններից:

«Դժվարին ժամանակներ ենք ապրում: Մեր մաղթանքն է, որպեսզի իր կյանքը մեր ժողովուրդն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ներշնչվի, ոգեշնչվի, քաջալերվի Սարդարապետի խորհրդով, որն այնքան գեղեցկորեն բանաձևված է Պարույր Սևակի խոսքերով՝ «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:

Այսօրվա մեր պատգամը պետք է լինի, որպեսզի ագգիս յուրաքնաչյուր զավակ լինի նվիրյալ խենթը հայրենիքի և հայրենիքին սիրով, միաբանված, մեկ կամք, մեկ բռունցք դարձած լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը, մեր ժողովրդի բարօր կյանքի կերտմանը, միասնական ջանքերով հեռու վանենք մեր սահմաններից բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են մեր ինքնությանը, մեր պետականությանը»,- ասաց Վեհափառը:

Գարեգին Երկրորդը չցանկացավ այսօր օրվա խորհրդից դուրս որևէ այլ քաղաքական բնույթի հարցի պատասխանել:

«Ապրենք այսօրվա խորհրդով և այսօրվա լուսեղեն պատգամը փոխանցենք մեր զավակներին, որպեսզի այս պատգամով, Սարդարապատի ոգով զորացած նրանք դիմագրավեն բոլոր դժվարությունները, բոլոր փորձությունները»,- ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով