Ներքին 5 տարի առաջ - 14:18 28-05-2021

Նախկին իշխանությունները այնպես են արել, որ հյուսիս-հարավ ճանապարհը չանցնի Տիգրանաշենով․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ՔՊ համակիրների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մի թեմայի՝ նշելով, որ այդ մասին երբևէ հրապարակային չի խոսել։ «Հյուսիս-հարավ ճանապարհը նախագծվել է մեզնից շատ առաջ՝ 2013 թվականին։ Խոսքը նախնական նախագծման մասին է, այսինքն, թե ինչպե՞ս պետք է անցնի այդ ճանապարհը։

Ինտերնետում կարծեմ կա, բայց եթե ինտերնետում էլ չգտնեք, փաստաթղթային ապացուցվող բան է։ Արտաշատ-Եղեգնաձոր հատվածը Հայաստանի Հանրապետության ոչ կապիտուլյանտ իշխանությունը նախագծել է հետևյալ կերպ․ հյուսիս հարավը ոչ թե գնում է մեր իմացած ճանապարհով, չի գնում հասնում Երասխ, պտտվում, բարձրանում դեպի Պարույր Սևակ և Տիգրանաշեն, այլ գալիս է մտնում է Վեդի, շարունակվում է Ուրցաձորով և գնում է, դուրս է գալիս Զանգակատան տակ։

Ու դրա արդյունքում այս նախագիծը 70-100 միլիոն դոլարով ավելի թանկացել է, բա ինչու՞ էիք այդպես նախագծում, 100 միլիոն դոլարի ճանապարհը տանում, բարդացնում էիք։ Ինչու՞ էիք այդպես անում, հայրենասեր բարեկամներ։ Համակիրների դիտարկմանը, որ դա արվել է փողերի լվացման նպատակով, Փաշինյանն արձագանքեց, որ դա ոչ թե փողերի լվացում է, այլ արվել է այնպես, որ ճանապարհը Տիգրանաշենով չանցնի։

«Այդ նախագծի մեջ պետք է միջազգային դոնորոներ ներգրավված լինեին, և այդ իշխանությունը ասել է՝ այո, մենք չենք կարող այդ տեղով անցնել, մենք կանցնենք այդտեղով։ Դե թող պատասխան տան»,- եզրափակեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով