Արտաքին 5 տարի առաջ - 14:11 28-05-2021

Թուրքական արժույթը ռեկորդային ցածր մակարդակ է գրանցել

Թուրքական արժույթը հասել է բոլոր ժամանակների ամենացածր մակարդակին՝ ԱՄՆ եկամտաբերության աճի պատճառով եւ այն մտավախությունների ֆոնին, որ դրամավարկային քաղաքականությունը չափազանց մեղմ է՝ գնաճը զսպելու համար:

Լիրայի գինն ընկել է 1.1 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 8.5981-ի, հաղորդում է Bloomberg-ը:

Երկրի կենտրոնական բանկն իր բազային տոկոսադրույքը թողել է 19 տոկոսի մակարդակում՝ հայտարարելով, որ գների բարձրացման տեմպը հասել է իր գագաթնակետին: Այնուամենայնիվ, վերջին երեք ամսվա ընթացքում արժույթը թուլացել է ավելի քան 13 տոկոսով:

«Լիրան կայուն նվազում է»,- ասել է Coex Partners-ի մակրոտնտեսագետ Հենրիկ Գուլբերգը՝ նշելով, որ դա «դրամավարկային քաղաքականության արտացոլումն է, որն այդքան էլ ամուր չի թվում՝ գնաճային սպասումները զսպելու համար»:

Սպառողական գնաճը Թուրքիայում արագացել է յոթերորդ ամիսն անընդմեջ` ապրիլին հասնելով 17.14 տոկոսի, ինչը պայմանավորված էր էներգիայի ավելի բարձր գներով: Դա նշանակում է, որ Թուրքիայի իրական տոկոսադրույքն այժմ 2 տոկոսից ցածր է, ինչը լիրան ներդրողների տրամադրության ցանկացած փոփոխության վտանգի է ենթարկում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի