Ներքին 5 տարի առաջ - 11:37 28-05-2021

Ապագա պատգամավորները պետք է ապացուցեն հայերենի իմացությունը. ԿԳՄՍ

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է տեղեկանք։

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեք օր անընդմեջ հանգստյան օրեր են, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ գերատեսչության Ընդհանուր բաժինը, չնայած հանգստյան օրվան, մայիսի 29-ին աշխատելու է ժամը 10։00-ից 18։00-ն (հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2): Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է սույն թվականի մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ից 18։00-ն, Ընդհանուր բաժին ներկայացնել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը։

Թեստավորման գործընթացը մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում․ մասնակցելու համար պետք է ներկայանալ 12։30-ին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի հայերենի իմացության ստուգման կարգը և հարցաշարը՝ այս հղմամբ՝ https://escs.am/am/news/8715

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան