Ավելին 5 տարի առաջ - 10:12 28-05-2021

«Օսկար»-ի կազմակերպիչները 1 ամսով հետաձգել են 94-րդ մրցանակաբաշխությունը

««Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը տեղափոխվել է 2022 թվականի մարտի 27՝ կիրակի», - ասվում է մրցանակաբաշխության կայքում: Միջոցառումը տեղի կունենա Հոլիվուդի «Դոլբի» թատրոնում և հեռարձակվելու է ABC հեռուստաընկերությամբ:

Ըստ ժամանակացույցի` մի շարք անվանակարգերի կարճ ցուցակում ընդգրկված ֆիլմերի ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին, մինչդեռ բոլոր անվանակարգերում հաղթանակի հավականորդները կհայտարարվեն փետրվարի 8-ին:

Այս տարի «Օսկար»-ի արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ի գիշերը Լոս Անջելեսում: Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Քոչվորների երկիրը», լավագույն ռեժիսոր` Քլոե Չժաոն, լավագույն դերասանուհի` Ֆրենսիս Մակդորմանդը, իսկ լավագույն դերասան`Էնթոնի Հոփքինսը: Արարողության հեռարձակումը դիտել է 9,85 միլիոն հեռուստադիտող, ինչը ռեկորդային ցածր է մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի