Արտաքին 5 տարի առաջ - 09:39 28-05-2021

Բաշար Ասադը հաղթել է Սիրիայի նախագահական ընտրություններում

Բաշար Ասադը հաղթանակ է տարել Սիրիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով 95.1% ձայն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդ Սաբաղին:

«Թեկնածու Բաշար Ասադի համար 13.540.860 ձայն... նա հաղթել է՝ ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը»,- հաստատել է Սաբաղը:

Նրա խոսքով, Սիրիայի նախագահական ընտրություններին երկրի տարածքում և այլ երկրներում քվեարկողների ընդհանուր թիվն ավելի քան 18 միլիոն է եղել: Ավելի քան 12 հազար ընտրատեղամասեր աշխատել են առավոտյան 07:00-ից մինչև կեսգիշեր:

Ասադը, որը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը 2000 թվականից, ընտրվեց ևս 7 տարի ժամկետով: 2014 թ.՝ նախորդ ընտրություններում, նա հավաքել էր ավելի քան 88% ձայն:

Հիշեցնենք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական խորհուրդը նախագահական ընտրությունների օրը նշանակել էր այս տարվա մայիսի 26-ին: Թեկնածուների գրանցումն իրականացվել է ապրիլի 19-ից 28-ը:

Ընդհանուր առմամբ, հաստատվել էր երեք թեկնածու՝ գործող նախագահ Բաշար ալ-Ասադը, Սիրիայի ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախկին նախարար Աբդուլլահ Սալում Աբդուլլահը և ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Ահմեդ Մարաին:

Դրանից առաջ հաղորդվում էր, որ Եվրամիությունը չի ճանաչում Սիրիայում նախագահական ընտրությունների արդյունքները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»