Ներքին 5 տարի առաջ - 21:44 27-05-2021

Zod Wind-ը հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ. փոխհատուցում է պահանջում բիզնեսը չպաշտպանելու համար

Zod Wind ընկերությունը, որը Սոթքում տեղակայված հողմակայանի սեփականատերն է, հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ ՀՀ վարչական դատարանում փոխհատուցում պահանջելով բիզնեսը չպաշտպանելու համար:

Այն տարածքում, որտեղ տեղակայված է կայանը, ամրացել են ադրբեջանական զինված ուժերը։

Տեղեկությունը հայտնել է Zod Wind-ի հիմնադիր Սերգեյ Ազարյանը։ Պահանջվող փոխհատուցումը, ըստ հայցի, 5 միլիոն դոլար է։

Ընկերությունը ՀՀ կառավարությունից պահանջում է վնասի և չստացված շահույթի փոխհատուցում։

Տարածքը, որտեղ կայանն է, գտնվում է ՀՀ տարածքում և անմիջապես սահմանակից է Քարվաճառի շրջանին, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Ընկերությանը դեռ 2001թ․-ին թույլտվություն էր տրվել այդ տեղամասի համար, որը, ինչպես երևում է կոորդինատներով, Քարվաճառի շրջանի սահմանին է, բայց ՀՀ տարածքում։ Կայանը Սոթքի ոսկու հանքավայրի հարևանությամբ էր տեղակայված։

«Երբ ադրբեջանցի զինվորականները եկան (2020թ․-ի նոյեմբերի 25-ին), գրավեցին մեր տարածքի մի մասը, այդ թվում՝ մեր հողմակայանը։ Այն անմիջապես երևում է հանքի այն հատվածից, որտեղ մերոնք են մնացել։ Այնտեղից երևում էր, որ նրանք քանդում են հողմաշարժիչը, իսկ թե հետո ինչ արեցին՝ չգիտեմ։ Կողքի շինության մեջ իրենց համար զորանոց են սարքել»,-ավելացրեց Ազարյանը։

Հողմակայանի ընդհանուր հզորությունը ավելի քան 1,3 ՄՎտ էր, նախատեսում էին այն հասցնել մինչև 30 ՄՎտ-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով