Ներքին 5 տարի առաջ - 20:14 27-05-2021

Արա Այվազյանը և Կիշան Դան Դեվալը անդրադարձել եմ հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 27-ին ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարվել հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին։ Արա Այվազյանը և Կիշան Դան Դեվալը վերահաստատել են երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում, ինչը նաև կնպաստի տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմագրավելուն։

«Հանդիպման առանցքում էր Հայաստանի սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համատեքստում։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մանրամասն ներկայացրեց մայիսի 12-ից առ այսօր տիրող լարված իրավիճակը, որը զուգորդվում է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների կողմից սադրիչ գործողություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հատուկ անդրադարձ է կատարվել մայիսի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արա Այվազյանը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում