Ներքին 5 տարի առաջ - 19:42 27-05-2021

Դեմ-դիմաց կանգնած են մեր ու ադրբեջանցի զինվորները. այդտեղ լարումը մեծանում է. Նիկոլ Փաշինյան

«Իրավիճակը լարված ու պայթյունավտանգ է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց՝ այնպես է ստացվել, որ մեր ու Ադրբեջանի զինվորները՝ «շատ իրար մեջ հյուսվել են»:

Այնուհետև պարզաբանեց. «Դա վերաբերում է ոչ միայն երկրորդ բանակային կորպուսի հատվածին, այլև առաջին բանակային կորպուսի հատվածին: Տեղ կա, որ արդեն մեկ շաբաթից ավելի դեմ-դիմաց կանգնած են մեր ու ադրբեջանցի զինվորները, և, բնականաբար, այդտեղ լարումը մեծանում է և լինում են միջադեպեր: Փոխադարձաբար մեր զինվորները բնականաբար փորձում են կասեցնել»: Նիկոլ Փաշինյանի հավաստիացմամբ՝ մեր զինվորները, գեներալներն ուժեղ ճնշման տակ են. «Մի կողմից ճնշումն այն է, թե ինչու գործողություն, ինչու հակաահաբեկչական գործողություն չեն կատարում, մյուս կողմից ճնշումն այն է, որ ցանկացած գործողություն զուգորդվում է հաջողությամբ և անհաջողությամբ»: Այս հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերն ընդհատվեց: Նա եթեր էր մտել ճանապարհից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում