Ներքին 5 տարի առաջ - 18:45 27-05-2021

Արցախի ՄԻՊ-ը ԱԺ-ում ներկայացրել է 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի մայիսի 27-ի նիստում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմում` սոցիալական ապահովության, աշխատանքային, պատշաճ վարչարարությանև մի շարք այլ իրավունքների վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ Գեղամ Ստեփանյանը ըստ ոլորտների անդրադարձել է արձանագրված խնդիրներին` ամփոփ ներկայացնելով դրանց լուծմանն ուղղությամբ կատարված և կատարվելիք աշխատանքները:

«Պաշտպանը նշել է, որ ի տարբերություն 2019 թվականի հաղորդման, տարեկան հաղորդման մեջ չի ընդգրկվել պաշտպանի գործունեության մի շարք ուղղությունների վերաբերյալ տեղեկություններ` պայմանավորված պատերազմական և հետպատերազմյան իրավիճակում պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռվածությամբ, մասնավորապես` պատերազմի հետևանքների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներիհետ կապված»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմիցից հայտնում են, որ տարեկան հաղորդման ավարտին Պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում