Ներքին 5 տարի առաջ - 15:11 27-05-2021

Գյուղացուն թողել են մեն-մենակ հողի հետ ու ասում են՝ կռիվ տուր. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ գյուղատնտեսության ոլորտը վերջին տարիներին կայուն անկում է ապրում իր համար անհասկանալի դրսևորումներով, որովհետև այդպես չի լինում:

«Կարող է շատ անհաջող տարի լինի որոշ ուղղություններով նվազում ունենաս, բայց երբ կայուն անկում է ապրում մի ամբողջ ոլորտ և անկումը շատ ավելի վտանգավոր եմ տեսնում, որովհետև դա և՛ ֆիզիկական ծավալների անկում է, և՛ ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժնի անկում է գնում: Սա նշանակում է, որ ավելի խորքային խնդիրներ կան այս ոլորտում: Ցավոք, այսօր չկա մի մարմին, չկա պատասխանատու անձը, որը պետք է դրա բացատրությունը տա: Այս ոլորտում զբաղված է մեր բնակչության 25-30 տոկոսը և մենք չգիտենք, թե ումից պահանջենք»,-ասաց նա:

Քոչարյանը նկատեց, որ նախ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը:

«Պետությունը պետք է իր գիտելիքներով ուղղություն տա գյուղացուն, աջակցի: Դա պարարտանյութն է, թունաքիմիկատներն են և այլն: Դրանք միշտ արվում էր, հիմա ես լսել եմ, որ ընդհանրապես ձեռ են քաշել, գյուղացուն թողել են մեն-մենակ հողի հետ ու ասում են՝ կռիվ տուր: Որ գյուղացին ասում է՝ չի լինում, ինքնարժեքը չեմ հասցնում, ասում են՝ ի՞նչ է եղել, բրախի էդ հողը, գնա մի տեղ աշխատի: Էնպես են ասում՝ գնա արդյունաբերությունում աշխատի, ոնց որ արդյունաբերությունդ է աճում: Էդ անտերն էլ չի աճում»,-ասաց երկրորդ նախագահը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող