Ներքին 5 տարի առաջ - 12:50 27-05-2021

Դանակահարվել են ոստիկաններ. Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2021թ. մայիսի 25-ին' ժամը 20:10-ի սահմաններում, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ վերջինիս 33-ամյա որդին հաշվառված հիվանդ է և ագրեսիվ է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Մաշտոցի բաժնի ՀՈԲ տեսուչները մեկնել են քաղաքացու կողմից նշված բնակարան, որտեղ վերջինիս որդին, դրսևորելով հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է տեսուչներից մեկի ձախ ձեռքին և կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ, երբ օգնության հասած օպերլիազորը փորձել է վնասազերծել 33-ամյա տղամարդուն, վերջինս դանակով վնասել է նաև օպերլիազորի աջ ձեռքը' պատճառելով մարմնական վնասվածք: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

33-ամյա տղամարդը տեղափոխվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով