Ներքին 5 տարի առաջ - 11:35 27-05-2021

Ռուս խաղաղապահներն Արցախում հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքներ են իրականացնում

Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են Ասկերանի և Աղդամի շրջանների սահմանին կողմերի սահմանազատման գծի երկայնքով հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքների իրականացման անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Տեղի բնակչությունը սահմանամերձ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով մտավախություն ունի։ Այդ թեմայով ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն են ընդունվում անվտանգության ապահովման բազմաթիվ հայտեր։

«Տեղի բնակիչների խոսքով՝ այստեղ ամեն տարի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվում, և հակահրդեհային գոտու առկայությունը թույլ կտա նվազագույնի հասցնել կրակի անվերահսկելի տարածման ռիսկերը՝ խոտի բռնկման դեպքում», - հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասը հայտնվել է սահմանամերձ գոտում։

Հաղորդագրությունում նշվում է՝ խաղաղ կյանքի վերականգնման, այդ թվում՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների վերսկսման համար ռուս խաղաղապահները տեղանքը նաև մաքրում են պայթյունավտանգ առարկաներից։

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 121 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1 733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթուցիկ առարկա:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»