Արտաքին 5 տարի առաջ - 21:10 26-05-2021

Բելառուսում հայտնել են բողոքի ցույցերի համար նախատեսված 300 հազար դոլարի բռնագրավման մասին

Բելառուսի ներքին գործերի նախարար Իվան Կուբրակովը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում երկրում բռնագրավվել է 300 000 դոլար, որը նախատեսված էր ցույցերը հովանավորելու համար: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ իրավապահները անընդհատ բացահայտում և հետապնդում են նրանց, ովքեր կանգնած են բողոքի ցույցերի կազմակերպման և համակարգման հետևում: Ֆինանսավորման աղբյուրներն ու ուղիներն արդեն հաստատված են, ինչպես նաև բացահայտվել է թաքնված մեխանիզմ, որի միջոցով տարբեր ֆոնդեր և կենտրոններ գումար են փոխանցել:

«Մի շարք քրեական գործեր են հարուցվել, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում առգրավվել է ավելի քան 300 հազար դոլար, որը նախատեսված էր բողոքի ցույցերին աջակցելու համար», - ասել է Կուբրակովը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք էր հայտնել, որ հանրապետությունում փողոցային բողոքի ակցիաները նորից չեն սկսվի:

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան էլ հայտնել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է հակակառավարական ցույցերի նոր ալիքի: Այս հայտարարությունն արվել է Ryanair չվերթի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Բելառուսի և Արևմտյան երկրների հետ հարաբերությունների նոր սրման ֆոնին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ձեզ գուցե հետաքրքրի