Արտաքին 5 տարի առաջ - 20:04 26-05-2021

Լուկաշենկոն խոսք է տվել կործանիչների ուղեկցությամբ հարկադիր վայրէջքի բերել Բայդենի ինքնաթիռը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը Մինսկում կործանիչների ուղեկցությամբ վայրէջքի բերել, եթե Ամերիկայի առաջնորդը ժամանի Բելառուսի մայրաքաղաք՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների նպատակով: Այս մասին Լուկաշենկոն ասել է խորհրդարանականների ու կառավարության պաշտոնյաների հետ հանդիպմանը:

«Դե, միգուցե նա ռիսկի դիմի: Մենք հեշտությամբ կարող ենք հարկադրել նրա ինքնաթիռին վայրէջք կատարել»,- ասել է Լուկաշենկոն ծիծաղող և ծափահարող հանդիսատեսին:

Նա նաև խոստացել է երեք կործանիչ օդ բարձրացնել՝ Բայդենին Լեհաստանի սահմանից ուղեկցելու համար:

«Մենք երեքը կդնենք՝ երկուսը կողքից, մեկը՝ հետևում: Անվտանգության համար կարող ենք մեկն էլ ներքևից դնել: Քանի որ եթե շարժական զենիթահրթիռային համակարգի հետ վայրէջք կատարի, ապա մեր կործանիչը այն անմիջապես կբերի թռիչքուղի: Ուստի, բարի գալուստ, մենք նրան սպասում ենք Բելառուսում», - ասել է Լուկաշենկոն:

Մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս ուղևորվող Ryanair ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում, իսկ Բելառուսի իշխանությունները օդ էին բարձրացրել ՄիԳ-29 կործանիչ: Վայրէջքից անմիջապես հետո բերման է ենթարկվել NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը թռչում էր այս չվերթով: Արևմուտքը կտրուկ է արձագանքել Լուկաշենկոյի գործողություններին, նրանք խոստացել են պատժամիջոցներ կիրառել, իսկ որոշ երկրներ նույնիսկ փակել են իրենց օդային տարածքը Բելառուսի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»