Ավելին 5 տարի առաջ - 20:00 26-05-2021

5 ամենաօգտակար հացահատիկները խոլեստերինի և մաշկի ծերացման դեմ

Ռիա Նովոստին ներկայացրել է 5 ամենաօգտակար հացահատիկները, որոնք օգնում են ունենալ առողջ և երկարակյաց օրգանիզմ:
Առաջին տեղում է հնդկաձավարը: Այն բուսական սպիտակուցի, դանդաղ ածխաջրերի և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է, ինչը պաշտպանում է մարմինը ծերացումից: Այս հացահատիկը զուրկ է խոլեստերինից և նվազեցնում է շաքարախտի զարգացման հավանականությունը:

Բացի հնդկաձավարից պաշտպանիչ և վերականգնող հատկություն ունի բրինձը: Շնոհիվ իր մեջ եղած ցինկի՝ դեղին բրինձը պաշտպանում է և վերականգնում մաշկն ու լորձաթաղանթները: Ամենաօգտակար սննդանյութերով, ինչպիսիք են ֆոսֆորը, մագնեզիումը, B խմբի վիտամինները, հարուստ է դեղին բրինձը:

Երրորդ ամենաօգտակար և վիտամիններով հարուստ հացահատիկը վարսակն է: Այն պաշտպանում է արյան անոթները ավելորդ խոլեստերինից, ինչպես նաև ուժեղացնում է իմունային համակարգը, բարելավում մազերի և մաշկի վիճակը:

Չորրորդ տեղում բլղուրն է, որը B, K, E խմբի վիտամինների աղբյուր է: Այն պաշտպանում է լյարդը, կանխում է քարերի առաջացումը, և օրգանիզմից հեռացնում է մաղձը:
Ամենաօգտակար հացահատիկների շարքը եզրափակվում է եգիպտացորենով, որի առավելությունը գլյուտենի բացակայությունն է: Եգիպտացորենը օգտակար է մարսողական համակարգի համար:

Ըստ ԱՀԿ-ի՝ մարդու սննդի առնվազն 40 տոկոսը պետք է կազմված լինի հացահատիկային մշակաբույսերից, քանի որ դրանք պարունակում են անհրաժեշտ վիտամիններ և հանքանյութեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում