Ներքին 5 տարի առաջ - 19:38 26-05-2021

Մենք ցանկանում ենք աջակցել, որպեսզի խաղաղ լուծում ստանա այս հարցը. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ կողմնակից է, որպեսզի այս տարածաշրջանում խնդիրները խաղաղ լուծում ստանան՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, և ինչպես նաև այդ ժողովուրդների իրավունքը։

Ի պատասխան Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցի՝ ասել է (պարսկերենից թարգմանությունն ըստ ՀՀ ԱԳՆ յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութի , փոխված է բառերի շարադասությունը՝ միտքն ընթերցողին ավելի հասկանալի դարձնելու համար) Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ համատեղ հարցուապատասխանի ժամանակ։


Լրագրողը հարցրել է․ «Պարո՛ն նախարար, Ադրբեջանն արդեն մի քանի օր շարունակ սադրանքներ է իրականացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ [Ադրբեջանցի զինվորականները] Հրաժարվում են վերադառնալ իրենց ելման դիրքեր։ Երեկ նաև Ադրբեջանի կողմից սադրանքի արդյունքում հայ զինծառայող է զոհվել։ Ո՞րն է Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»։

«Միշտ Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմնակից է, որպեսզի այս տարածաշրջանում խնդիրները խաղաղ լուծում ստանան՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը և ինչպես նաև այդ ժողովուրդների իրավունքը», - նշել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։

Նա նշել է, որ «ցանկացած սրացման, լարվածության դեպքում, եթե դրա հետևանքով կողմերից մարդիկ են զոհվում, դա մեզ մտահոգում է, անհանգստանում ենք»։

«Եվ ցանկալի է, որ ինչքան հնարավոր է՝ արագ, խաղաղ լուծվի այս հարցը։ Ես երեկ նաև հանգամանալից զրուցել եմ Ադրբեջանի նախագահի հետ։ Եվ ես զգացի այս լարվածությունը նվազեցնելու, ինչպես նաև խաղաղության ուղղությամբ երկխոսություն վարելու մասին նրա մտայնությունը։ Եվ ես նույնպես հետամուտ կլինեմ, որպեսզի նմանատիպ խոսակցություն ունենամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Եվ այսօր զրույց եմ ունեցել նաև արտաքին գործերի նախարարի հետ։ Եվ մենք ցանկանում ենք աջակցել, որպեսզի խաղաղ լուծում ստանա այս հարցը», - եզրափակել է իրանցի բարձաստիճան դիվանագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»