Արտաքին 5 տարի առաջ - 17:11 26-05-2021

Բունդեսթագը կարծում է, որ Ռուսաստանը կարող է կապ ունենալ Ryanair-ի վայրէջքի հետ

Բունդեսթագի արտաքին քաղաքական հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռյոտգենը կարծում է, որ Ռուսաստանը կարող է կապ ունենալ Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքի հետ: Այս մասին նա հայտնել է Rheinischen Post-ին ու General-Anzeiger-ին տված հարցազրույցում:

Նրա կարծիքով, նույնիսկ եթե Ռուսաստանը չմասնակցեր «ինքնաթիռի պետական ​​առևանգման» գործընթացում, ապա մանևրը կարող էր իրականացվել Կրեմլի համաձայնությամբ:

Գերմանացի քաղաքական գործիչը վստահ է, որ առանց Մոսկվայի աջակցության Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր կարողանա այդքան ամուր մնալ իշխանության ղեկին: Ռյոտգենը նշել է նաև, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի պետության, մասնավորապես՝ պետական ​​ձեռնարկությունների, ռազմական, անվտանգության կառույցների դեմ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անբավարար էր որակել Ռուսաստանի Դաշնության կողմից Ryanair չվերթի հետ կապված միջադեպին մասնակցության մեղադրանքները:

Հիշեցնենք, որ Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել էին NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին՝ Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո: Հաղորդվել է նաև նրա ռուս ընկերուհու՝ Սոֆյա Սապեգայի ձերբակալության մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում