Արտաքին 5 տարի առաջ - 16:12 26-05-2021

Աբխազիան հրաժարվել է Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրություններից

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան անցյալ տարվա դեկտեմբերին հրամանագիր է ստորագրել հանրապետության արտաքին քաղաքական հայեցակարգում փոփոխություններ կատարելու մասին: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում:

Աբխազիայի արտաքին քաղաքականության հայեցակարգից հանված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման բաժնից մի պարբերություն:

«Աբխազիայի Հանրապետությունը թույլ է տալիս պայմաններ ստեղծելու Վրաստանի և Աբխազիայի Հանրապետության միջև բազմամակարդակ բանակցությունների ձևավորման համար, որի շրջանակում վրացական կողմի հետ հնարավոր կլինի քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց լուծումները հնարավոր չեն ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում », - գրված է փաստաթղթում:

Հայեցակարգը հաստատելուց հետո Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման դրույթները քննադատության ենթարկվեցին խորհրդարանի պատգամավորների կողմից, ինչպես նաև վրդովմունքի ալիք բարձրացրին հասարակության շրջանում: Այդ մասին հաղորդում է «Սպուտնիկ Աբխազիան»:

Նաև խորհրդարանն Աբխազիայի առաջնորդին խնդրեց վերջնական տեսքի բերել փաստաթուղթը: Դրանից հետո Բժանիան խորհրդարանին հորդորեց պատրաստել Աբխազիայի արտաքին քաղաքականության հայեցակարգի սեփական տարբերակը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական կողմը Աբխազիայի համար մնում է «թիվ մեկ գործընկերը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի