Արտաքին 5 տարի առաջ - 12:51 26-05-2021

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը տագնապալի է. Ռաֆայել Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է տագնապալի՝ նշելով, որ Թեհրանը հասել է ուրանի հարստացման այնպիսի մակարդակի, որին հասել են միայն «միջուկայն զենք արտադրող» երկրները։ Այս մասին Գրոսին հայտարարել է Financial Times թերթի հարցազրույցում։

«Երկրում (ուրանի) հարստացումը 60 տոկոսի մակարդակով շատ լուրջ բան է, միայն ռումբեր արտադրող պետություններն են հասնում նման մակարդակի,- ընդգծել է ԱԷՄԳ տնօրենը։- Որակական առումով ձեռք է բերվել կարեւոր առաջընթաց»։ Հարստացված ուրանի պաշարներն Իրանում ներկայում, նրա տվյալներով, ավելի քան 10 անգամ գերազանցում են ավելի վաղ համաձայնագրով սահմանված 300 կիլոգրամ սահմանաչափը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Միջուկային ծրագրի մշակումը բժշկական նպատակների եւ հետազոտությունների համար «Իրանի ինքնիշխան իրավունքն է»։ Իհարկե, արդյունաբերական եւ բժշկական գործունեության ներկա մակարդակի պայմաններում մենք դրա հատուկ անհրաժեշտությունը չենք տեսնում, բայց դա պետք է որոշի երկիրը»,- ասել է նա։

«Իրանական ծրագիրն առաջ է անցել, դարձել ավելի բարդ, ուստի գծային վերադարձը 2015 թվականին այլեւս անհնար է,- ասել է Գրոսին,- միակ բանը, որ հնարավոր է անել, (դրա իրականացման) 2015թ. պարամետրերից ցածր ակտիվության պահպանումն է»։ Դրան հասնելու միակ միջոցը մոնիթորինգն է, ակտիվ, հուսալի ստուգումը։ «Մենք մտնում ենք մի փուլ, երբ պետք է գործել (հաշվի առնելով տառացիորեն ամեն մի) շաբաթվա իրադարձությունները եւ նկատի ունենալ, թե ինչպես կզարգանա մյուս գործընթացը (Վիեննայի բանակցությունները)»,- նշել է Գրոսին։ Ակնհայտ է, որ «իրանական այսպիսի հավակնոտ եւ առաջանցիկ ծրագրի» առումով ստուգման շատ հուսալի եւ ակտիվ համակարգի կարիք կզգացվի», այլապես իրավիճակը կդառնա անկայուն, ավելացրել է Գրոսին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով