Արտաքին 5 տարի առաջ - 11:15 26-05-2021

Մաքֆոլը կոչ է արել Պուտինին Բայդենի հետ հանդիպումից առաջ ազատ արձակել դատապարտված ամերիկացիներին

Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել ազատ արձակել Ռուսաստանում դատապարտված ամերիկացիներ Թրևոր Ռիդին և Փոլ Ուիլանին Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ: Այս մասին դիվանագետը գրել է Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները հանդիպելու են Ժնևում հունիսի 16-ին:

«Եթե Պուտինը ցանկանար ԱՄՆ-ի հետ կայուն, կանխատեսելի ու կարգավորվող հարաբերություններ, ապա նա կարող էր ազատ արձակել անօրինական դատապարտված Ռիդին և Ուիլանին Բայդենի հետ հաջորդ ամիս կայանալիք հանդիպումից առաջ»,- գրել է Մաքֆոլը:

Դիվանագետը նման հրապարակում է կատարել այն բանից հետո, երբ Ռիդի ընտանիքը հաղորդել է, որ երիտասարդը հիվանդացել է կորոնավիրուսով, քանի որ իբր ռուսական կողմը չի ցանկացել պատվաստել նրան:

Վաշինգտոնը բազմիցս կոչ է արել ազատել Ռուսաստանում դատապարտված Միացյալ Նահանգների քաղաքացիներին:

2020 թ. հուլիսին Թրևոր Ռիդը դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հետաքննության համաձայն՝ ժամանակավորապես Մոսկվայում բնակվող ամերիկացին փողոցում վիճաբանություն է ունեցել երկու կանանց հետ: Կանչով ժամանել են իրավապահները: Նրան տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Ճանապարհին Ռիդը հարվածել է ոստիկանության սպային և հարձակվել վարորդի վրա՝ ճանապարհին վթարային իրավիճակ ստեղծելով:

Փոլ Ուիլանը ձերբակալվել է 2018 թ. դեկտեմբերի 28-ին Մոսկվայում: Պաշտպանական կողմը պնդում է, որ ամերիկացին սադրանքի զոհ է դարձել: 2020 թ. հունիսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ձերբակալվածին մեղավոր է ճանաչել Ռուսաստանի դեմ լրտեսության մեջ և դատապարտել 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով