Արտաքին 5 տարի առաջ - 09:05 26-05-2021

Լատվիական AirBaltic-ը չեղյալ է հայտարարելու Ռիգայից Մինսկ չվերթները

Լատվիական AirBaltic ավիաընկերությունը մայիսի 27-ից չեղյալ է հայտարարելու Ռիգայից Մինսկ բոլոր թռիչքները: Այս մասին հայտնում է փոխադրողն ինքը:

Ընկերությունը պարզաբանել է, որ Ռիգայի և Մինսկի միջև բոլոր 126 չվերթները, որոնք նախատեսված էին մինչև հոկտեմբերի վերջ, չեղյալ են հայտարարվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության երկրների առաջնորդների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել դրա տարածքով: Որոշումն ուժի մեջ չի մտել, քանի որ այն պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ խորհրդի կողմից նախարարների մակարդակով:

Հաղորդվել է, որ բելառուսական ավիաընկերությունները չեն կարողանա թռչել Բրիտանիայի օդային տարածքով: «Բելավիան» ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Փարիզ և Լոնդոն՝ դեպի այդ երկրներ և այդ երկրներից թռիչքներն արգելելու մասին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունների որոշումներից հետո: Դեպի այս քաղաքներ թռիչքները չեն գործի 2021 թվականի մայիսի 25-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Ավիաընկերությունը դադարեցնում է նաև չվերթները դեպի Ուկրաինա՝ իր թռիչքների ընդունումն արգելելու Կիևի որոշումից հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով