Արտաքին 5 տարի առաջ - 19:21 25-05-2021

Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել Սուեզի ջրանցքի արգելափակման մեղավորը

Ավարտվել է վեց օր Սուեզի ջրանցքում արգելափակված Ever Given բեռնանավի հետ կապված միջադեպի հետաքննությունը: Երեքշաբթի ջրանցքի վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիան հայտնել է, որ պատահածի մեջ մեղավոր է ճանաչվել նավի կապիտանը:

Ռաբիան նշել է, որ միջադեպից հետո ջրանցքի ղեկավարությունը 11 օրվա ընթացքում «բարի նպատակներով» դատական ​​գործ չի հարուցել սեփականատեր ընկերության դեմ, այլ գնացել է զիջումների՝ պահանջելով 40%-ով պակաս փոխհատուցում՝ 550 մլն․ դոլար՝ 916 մլն․-ի փոխարեն։

«Միջադեպի հետաքննությունը հաստատեց, որ նավը կառավարելու հարցում սխալ է թույլ տրվել։ Դրա համար ամբողջ պատասխանատվությունը կրում է նավի կապիտանը, այլ ոչ թե ջրանցքի ուղեկցորդները, քանի որ նրանց կարծիքը պարտադիր չէ և միայն խորհրդատվական է», - ասել է Ռաբիան:

Սակայն հետաքննության արդյունքները դեռ չեն հրապարակվել:

Ռաբիան նույնպես հերքել է միջադեպի կապակցությամբ ջրանցքի ղեկավարության մեղքը: Նա ասել է, որ կոնտեյներային նավը վթարվել է վատ եղանակային պայմաններում, թեև մինչև Ever Given-ը ավելի քան 30 նավ նույն օրը հաջողությամբ անցել էր ջրանցքը:

Ավելի վաղ կոնտեյներային նավի տերերը բողոք էին ներկայացրել նավի և դրա բեռների ձերբակալման որոշման դեմ: Սեփականատեր ընկերությունը նաև հայտնել է, որ բանակցություններ է վարում փոխհատուցման չափը նվազեցնելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով