Ներքին 5 տարի առաջ - 18:02 25-05-2021

Մոնղոլիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաան (նստավայրը՝ Մոսկվա):

Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Նախագահ Սարգսյանն ու դեսպանն անդրադարձել են հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հաշվի առնելով, որ երկու երկրները համագործակցության լավ ավանդույթներ են ունեցել մասնավորապես կրթության, գիտության ոլորտներում, երկուստեք կարևորվել է փոխգործակցության խորացումն այդ, ինչպես նաև՝ առավել հեռանկարային տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Դեսպան Դուլամսուրեն Դավաան նշել է, որ Մոնղոլիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և ընդգծել, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող