Արտաքին 5 տարի առաջ - 14:09 25-05-2021

Լեհաստանի ԱԳն-ն հայտարարել է, որ Պրոտասևիչը ծեծի է ենթարկվել բանտում

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին հայտնել է, որ NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին բանտում ծեծել են: Դիվանագետն այդ մասին ասել է լեհական ռադիոյի եթերում:

«Արձանագրությունը ցույց է տալիս, որ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, երևում են ծեծի հետքեր: Ակնհայտ է, որ նրա նկատմամբ ոտնահարվել են մարդու իրավունքները»,- ասել է Յաբլոնսկին՝ մեկնաբանելով «Բելառուս 1» հեռուստաալիքով ցուցադրված տեսանյութը, որտեղ Պրոտասևիչն ասում է, որ առողջական խնդիրներ չունի:

Յաբլոնսկու խոսքերով, Լեհաստանի ԱԳՆ-ն կապ է հաստատել երիտասարդի հարազատների հետ, որոնք իբր ասել են, որ իրենք ևս տեղյակ չեն Ռոմանի առողջական վիճակի մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»