Սպորտ 5 տարի առաջ - 13:02 25-05-2021

Խոսել եմ Հենոյի հետ, հիասթափություն չկա. Լևոն Պաչաջյան

Երեկ հայտնի դարձավ Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Խորվաթիայի ու Շվեդիայի հավաքականների դեմ ընկերական խաղերի համար: Շատերի և հենց իր համար զարմանալի կերպով հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանի անունը:

Արձագանքեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը:

Պաչաջյանն այդ թեմայով երկրորդ գրառումն է կատարել.

«Երեկ եմ խոսել Հենոյի հետ…
Տղեն ամենաբարձր պրոֆեսիոնալի նման է մոտենում նման հարցերին: Միակ բանը, որը ուզում էի հասկանալ մեր զրույցից, հիասթափություն կա՞ իր մոտ, թե ոչ: Չկա ու չի կարող լինել: Միայն պարզաբանելու և բացատրելու պահ կա, որը մարզիչ-խաղացող տիրույթում է: Նորմալ պրոցես է սա ֆուտբոլում, ինչքան էլ երկրպագուների համար զարմանալի ու անսպասելի լինեն նման հարցերը:
Եվս մեկ անգամ հավելեմ, որ մեծ հույսեր ունեմ՝ ապագայում Հավաքականի ավագը իր տեղում կլինի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով