Ներքին 5 տարի առաջ - 12:26 25-05-2021

Սոցփաթեթի ծառայությունների ընդլայնումը պետական պաշտոնյաներին չի վերաբերում. Ռուբեն Սարգսյան

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

«Փոփոխությունը վերաբերում է սոցփաթեթի ծախսման ուղիներին: Առկա 4 ուղղություններին մենք առաջարկում ենք ավելացել ևս 2-ը՝ մարզաառողջարարական ու սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարումը և երկրորդը՝ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարումը»,- ասաց Սարգսյանը:

«Իմ քայլից» Սոնա Ղազարյանը նկատեց, որ նախագիծը բուռն քննարկման առարկա է դարձել, խնդրեց ներկայացնել, թե ովքեր են նախագծի շահառուները: Փոխնախարարը ևս նշեց, որ նախագիծը կառավարության կողմից հավանություն ստանալուց հետո բուռն քննարկման առիթ դարձավ՝ ընդ որում սխալ ուղղությամբ: «Այս նախագծով չի նախատեսվում ընդլայնել շահառուների թիվը: Նախագիծը վերաբերում է, օրինակ, քաղածառայողներին, և շահարկվող գաղափարը, թե սա վերաբերում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց, օրինակ՝ փոխնախարարներին, նախարարներին, փոխվարչապետներին, վարչապետին, սուտ է, նրանց դա չի վերաբերում: Այդ խմբերի ներկայացուցիչներից ոչ ոք սոցփաթեթի շահառու չէ, և չի էլ նախատեսվում, որ կհանդիսանա»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի