Մամուլ 5 տարի առաջ - 08:29 25-05-2021

Սերժ Սարգսյանն ինտենսիվ ներգրավված է նախընտրական աշխատանքներում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ, քանի որ ավարտել է իր ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի առջև պետական բարձր պաշտոնում։ Այդ իսկ տրամաբանությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը նա չէ գլխավորում: Միևնույն ժամանակ, երրորդ նախագահը նշել էր, որ ակտիվորեն մասնակցելու է քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ նախընտրական:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ ինտենսիվ ներգրավված է դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքներում: Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, այս օրերին իսկական եռուզեռ է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, որտեղ կուսակցության ղեկավարն ընդունում է բազմաթիվ մարդկանց՝ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների, շարքային քաղաքացիների: Ավելին, մենք ունենք տեղեկություններ, որ բացի գրասենյակային աշխատանքից, Սերժ Սարգսյանը սկսել է մարզային այցեր կատարել:

Ի մասնավորի, մեր հավաստի տեղեկություններով, անցած հանգստյան օրերին նա եղել է մարզերում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ամբողջ նախընտրական ժամանակահատվածում նա ակտիվ այցելությունների, ինչպես նաև խորհրդակցությունների ու հանդիպումների մեջ է լինելու: Ասում են՝ դրանցից շատերը գուցե նաև չլուսաբանվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում