Արտաքին 5 տարի առաջ - 23:11 24-05-2021

Մալթան ԵՄ-ում առաջին երկիրն է, որ հասել է COVID-19-ի կոլեկտիվ իմունիտետի

Մալթայում մեծահասակների 70%-ը ստացել է COVID-19-ի պատվաստանյութի առնվազն մեկ դոզա՝ երկիրը դարձնելով առաջինը ԵՄ-ում, որը հասել է կոլեկտիվ իմունիտետի: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Մալթայի առողջապահության նախարար Քրիս Ֆեռնետը:

«Պատվաստում կատարվում է յուրաքանչյուր հինգ վայրկյանը մեկ: Մեծահասակների 42%-ը ստացել է երկու դեղաչափ»,- ասել է Ֆեռնետը`ավելացնելով, որ «պատվաստանյութը զենք է վիրուսի դեմ»: Նա նաև շեշտել է, որ պատվաստումն ավարտած անձինք հուլիսից բաց տարածքներում կազատվեն դիմակ կրելու պարտադրանքից։

Նշենք, որ համաճարակի սկզբից ի վեր Մալթան արձանագրել է կորոնավիրուսի 30,5 հազար դեպք և 417 մահ: Այս պահին Մալթայում ավելի քան 474,4 հազար պատվաստում է կատարվել 16 տարեկանից բարձր մարդկանց համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով