Ավելին 5 տարի առաջ - 20:37 24-05-2021

Բարսելոնայում՝ արձանի ներսում հայտնաբերվել է տղամարդու դի

Ինչպես հայտնում է Newsweek- ը, Իսպանիայում՝ Բարսելոնայի արվարձաններից մեկում տեղադրված դինոզավրի արձանի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել:

40-ամյա հանգուցյալի ընտանիքը մի քանի ժամ առաջ իրավապահ մարմիններին տեղեկացրել էր հարազատի անհետացման մասին:

Դիակը պատահաբար նկատել են անցորդները, և դեպքի վայրից ահազանգել են ոստիկանություն:

Դինոզավրը պատրաստված է եղել թղթե հումիքց, բայց դիակը դուրս հանելու համար փրկարար ծառայությունը քանդել է արձանը:

Ներկա պահին միջադեպը հետաքննվում է: Ոստիկանությունը պնդում է, որ տղամարդու մարմնի վրա հանցագործության հետքեր չեն հայտնաբերվել: Ենթադրվում է, որ նա ինքն է ներս սողոսկել արձանի մեջ: Իրավապահները նախատեսում են դիահերձումից հետո դեպքի առավել մանրամասն տվյալներ տրամադրել:

Նշվում է, որ քանդակը տեղադրվել էր կինոթատրոնի մոտ՝ գովազդի նպատակով:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ