Ներքին 5 տարի առաջ - 16:53 24-05-2021

Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին, քննարկել հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցման, Հայաստան-Իրան տարանցիկ փոխադրումների ակտիվացման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանն առնչվող հարցեր։

Ողջունելով հյուրին՝ Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ գործընկեր գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան նոր ազդակ կհաղորդի հայ-իրանական տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացմանը։ Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների բարեկարգմանն ուղղված ՀՀ Կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առանձնահատուկ կարևորել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը և վերջինիս ընձեռած հնարավորությունները Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև առևտրատնտեսական շրջանառությունը մեծացնելու հարցում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը տնտեսական կապերի խորացմանը նպաստող փոխշահավետ նախաձեռնությունների, մասնավորապես՝ «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի կյանքի կոչման գործում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում