Ներքին 5 տարի առաջ - 14:42 24-05-2021

Օնիկ Գասպարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան. Sputnik Արմենիա

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ դատարան են դիմել մայիսի 21-ին։

Օնիկ Գասպարյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և Վաղարշակ Հարությունյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով: Դատախազությունը դիմումն ուղարկել էր ՀՀ հատուկքննչական ծառայություն, որը հրաժարվել էր գործ հարուցել։

ՀՔԾ որոշման դեմ բողոք էր ներկայացվել դատախազություն, որը նույնպես մերժվել էր։ Այժմ որոշել են դատարան դիմել:

Հիշեցնենք` Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից պաշտոնապես հեռացրին մարտի սկզբին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելուց մի քանի օր անց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու անգամ հրաժարվեց ստորագրել վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու միջնորդությունը։ Սակայն մարտի 9-ին վարչապետի որոշումն ուժի մեջ մտավ սահմանադրական նորմի հիմքով:

Գեներալը դիմել է վարչական դատարան, որը բավարարել է հայցը և նրան թողել պաշտոնում։ Չնայած դրան՝ կառավարությունը ԶՈւ ԳՇ նոր պետ է նշանակել Արտակ Դավթյանին։ Գասպարյանն իրեն պաշտոնից ազատելն անօրինական է համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով