Արտաքին 5 տարի առաջ - 12:35 24-05-2021

ԱՄՆ-ն ԵՄ-ի հետ համակարգում է Ryanair-ի միջադեպի արձագանքը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը խստորեն դատապարտում է Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպը և պահանջում է ազատ արձակել Բելառուսում ծայրահեղական ճանաչված՝ NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիրներից մեկին՝ Ռոման Պրոտասևիչին:

«ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է ԵՄ երկու երկրների միջև թռիչքի ուղղության հարկադիր փոփոխությունը, ինչպես նաև լրագրող Ռոման Պրոտասևիչի ձերբակալումը Մինսկում,- ասվում է պետքարտուղարի՝ կիրակի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:- Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան: Ռեժիմի այս ցնցող գործողությունը վտանգի տակ է դրել ավելի քան 120 ուղևորների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների կյանքը»:

Ըստ Բլինքենի՝ նախնական տեղեկությունները «բելառուսական հատուկ ծառայությունների ներգրավվածության և օդանավն ուղեկցելու համար ռազմական ինքնաթիռ օգտագործելու մասին» խորը մտահոգություն են առաջացնում և պահանջում են լիարժեք հետաքննություն:

Պետքարտուղարը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները համակարգում են Եվրամիության հետ միջադեպի արձագանքը և աջակցում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհրդի գումարմանը: ICAO-ի կենտրոնակայանը գտնվում է Մոնրեալում: «Մենք սերտորեն համակարգում ենք արձագանքը մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի, Լիտվայի և Հունաստանի իշխանությունների հետ,- ասվում է տեքստում:- Հաշվի առնելով այն ապացույցները, որ օդանավի վայրէջքը տեղի է ունեցել կեղծ հիմքերով, մենք աջակցում ենք ICAO-ի խորհրդի նիստի շուտափույթ հրավիրմանը՝ այս իրադարձությունները քննարկելու համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան