Արտաքին 5 տարի առաջ - 11:23 24-05-2021

Ուկրաինան կոչ է արել փոխել «Եվրատեսիլի» կանոնները Ռուսաստանի պատճառով

Ռուսաստանի ներկայացուցիչներին պետք է արգելել գնահատել «Եվրատեսիլ»-ում Ուկրաինայի երգիչներին և հակառակը: Այսպիսի կարծիք է հայտնել «Եվրատեսիլ-2021» մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրիի ուկրաինացի անդամ Իգոր Կոնդրատյուկը:

«Դիտորդի» սյունակում նա առաջարկել է փոխել մրցույթի կանոնները. «Անբարոյական եմ համարում գնահատել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, որը ներկայացնում է ագրեսոր երկիր»,- ընդգծել է Կոնդրատյուկը:

Նրա խոսքով, իր համար անձամբ «ագրեսորը միշտ վերջին տեղում է՝ անկախ մրցակցության տեսակից»: Կոնդրատյուկը նշում է, որ երաժշտությունը կարող է լինել քաղաքականությունից դուրս, բայց «երգիչներն ու երաժիշտները՝ երբեք»:

Այս անգամ, ըստ փորձագետի, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած ժյուրիի անդամները միմյանց ոչ մի միավոր չեն տվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի