Սպորտ 5 տարի առաջ - 11:16 24-05-2021

Ուրախ եմ, որ այս հաղթանակով կարողացա ուրախացնել բոլորիդ. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած Եվրոպայի Մ23 առաջնության 72 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ ու հռչակվել չեմպիոն:

Նա Instagram-ի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել են իրեն:

«Փառք Աստծո, այսօր կարողացա հռչակվել Եվրոպայի չեմպիոն (3-րդ անգամ)։ Շնորհակալ եմ հորեղբայրներիս, հավաքականի մարզիչներին և իմ անձնական մարզիչներին, նաև բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են և իմ կողքին են եղել։

Շնորհակալ եմ ջերմ բարեմաղթանքների և շնորհավորանքների համար: Ուրախ եմ, որ այս հաղթանակով կարողացա ուրախացնել բոլորիդ»,- գրել է Ամոյանը։

View this post on Instagram

A post shared by Malkhas Amoyan (@__amoyan_)

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան