Արտաքին 5 տարի առաջ - 10:31 24-05-2021

Լիտվայում քրեական գործ է հարուցվել Ryanair ինքնաթիռի առևանգման փաստով

Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսարի տեղակալ Արունաս Առլաուսկասը, ելույթ ունենալով լրագրողների առաջ Վիլնյուսում Ryanair ընկերության ինքնաթիռի վայրէջքից հետո, որը դուրս էր եկել Աթենքից, հայտարարել է օդանավի առևանգման դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին:

Ըստ նրա՝ արդեն այսօր հետաքննության շրջանակում հարցաքննվելու են անձնակազմի անդամները և վկաներ ուղևորներից:

«Ենթադրվում է, որ ինքնաթիռում վեճ է առաջացել, հաղորդվել է պայթուցիկ սարքի մասին: Դա դարձել է Մինսկում Ryanair ինքնաթիռի վայրէջքի պատճառներից մեկը»,- նշել է Առլաուսկասը:

Հիշեցնենք, որ Ryanair ընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են ուղևորներից մեկին: Ձերբակալվածը NEXTA տելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով