Ավելին 5 տարի առաջ - 17:26 22-05-2021

Fisker Inc. ընկերությունը Հռոմի պապին առաջին ամբողջովին էկոլոգիապես մաքուր էլեկտրամեքենան կմատակարարի

Լոս Անջելեսում գտնվող Fisker Inc. ընկերությունը մտադիր է հաջորդ տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապին առաջին ամբողջովին էկոլոգիապես մաքուր էլեկտրական մեքենան մատակարարել։

Գործակալության տվյալներով՝ մեքենան կունենա արևային տանիք և օվկիանոսից դուրս բերված և վերամշակված պլաստիկե շշերից պատրաստված գորգեր:

Ընկերության համահիմնադիրներ Հենրիկ Ֆիսկերը և դոկտոր Գիտա Գուպտա-Ֆիսկերը նշել են, որ Վատիկանում Հռոմի պապին հանդիպելիս շատ են ոգեշնչվել՝ տեսնելով, թե որքան է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը մտածում շրջակա միջավայրի և ապագա սերունդների համար կլիմայի փոփոխության ազդեցության մասին:

Ocean էլեկտրական ամենագնացի արտադրությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա նոյեմբերին՝ Եվրոպայում գործող Magna International Inc. տեխնոլոգիական ընկերության հետ պայմանագրային հիմունքներով:

Ընկերությունը չի բացահայտել Պապի համար նախատեսված մեքենայի արժեքը, սակայն նախկինում ընկերության արտադրած նմանատիպ մեքենայի՝ Fisker Ocean-ի գինն ԱՄՆ-ում սկսվում է 37 499, իսկ Գերմանիայում՝ 39 152 դոլարից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում