Ներքին 5 տարի առաջ - 16:04 22-05-2021

Փաշինյանը չի ընդունել Կոտայքի մարզպետի հրաժարականի դիմումը

Օրեր առաջ NEWS.am–ը գրել էր, որ հաժարականի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: Հայտնել էինք, որ նման որաշման պատճառը Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնություններն են։ Մեր տեղեկություններով՝ Մեսրոպյանին տևական ժամանակ է չի հաջողվում մարզում ինքնուրույն որոշումներ կայացնել։

Վերջին շրջանում Մեսրոպյանը փորձել է փոփոխություններ իրականացնել մարզի դպրոցների խորհուրդների կազմում և Ռոմանոս Պետրոսյանի նշանակած մարդկանց փոխարինել յուրայիններով, ինչը միանշանակ չի ընդունվել նախարարի պաշտոնակատարի կողմից։ Վերջինս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի միջոցով հորդորել է Մեսրոպյանին ինքնակամ դիմում գրել և հեռանալ։ Ավելին, պարզվում է Պետրոսյանն այս ընթացքում բանակցություններ է վարում նոր մարզպետի նշանակման հարցով։ Թեկնածուներից մեկը Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանն է, որի հետ Ռոմանոս Պետրոսյանը ջերմ հարաբերություններ ունի։ Քննարկվել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Վերջինս, սակայն մերժել է առաջարկը՝ նշելով, որ չի ցանկանում հերթական անգամ հանրային պարսավանքի թիրախում հայտնվել։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան